211652_close_icon
views-count14686 դիտում article-date 19:09 28-03-2019

Դավիթաշենի կամրջին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակը տևական ժամանակ է՝ տապալված է. ու՞ր է նայում թաղապետարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ հայտարարված համապետական շաբաթօրյակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավատարիմ իր սկզբունքներին ու խոստմանը, կենտրոն վարչական շրջանում աշխարհահռչակ դերասան Սոս Սարգսյանի անվամբ կառուցվող համազգային թատրոնի տարածքն էր մաքրում աղբից, այդ նույն ժամանակ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանի աշխատակազմի պատասխանատուները, կուրծք ծեծելով, ասում էին, որ իրենք անմասն չեն մնալու համապետական շաբաթօրյակին՝ իրենց մասնակությամբ ապացուցելու են, որ իրենք պատրաստ են դրան: Այսօր՝ մարտի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ և տեսանյութ է արել, որով երևում է, որ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Մ. Թումասյանը այդ օրը, հավանաբար, մատը մատին չի խփել: Դավթաշենցիներն ասում էին. «Երբ թաղապետ էր Ռուսլան Բաղդասարյանը, համայնքում շաբաթօրյակը մի իսկական տոնի էր վերածվում: Առանց չափազանցության՝ թաղ առ թաղ, փողոց ասռ փողոց, նաև բակային հատվածներ մաքրվում էին: Դավիթաշեն կամրջի սկզբմնամասում տարիներ առաջ տեղադրվել են երթևեկությունը կարգավորող ցուցանակներ, ու արդեն տևական ժամանակ է՝ հետիոտնի համար նախազգուշացնող ցուցանակը ինչ-որ անձի կամ անձնանց կողմից տապալվել ու շպրտվել է կամրջի հարևանությամբ գտնվող երկաթե արգելապատնեշի մոտ: Եթե հայտարարված համապետական շաբաթօրյակի օրը Դավիթաշենի թաղապետը լայաղ աներ այդտեղով անցներ, ապա կտեսներ ու տարածքը ոչ միայն կմաքրվեր, այլև ցուցանակը կբերվեր նախկին տեքսին»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր