2019 դիտում
21:27 28-03-2019
Գ. Ավետիսյան. «Կենդանիների առողջության պահպանումը նշանակում է մարդու առողջության պահպանում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր դասախոսություն է կարդացել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի ուսանողների համար՝ կազմակերպված բաց դասի ընթացքում ներկայացնելով անասնաբուժության դերն ու նշանակությունը, առկա խնդիրները, ինչպես նաև անասնաբուժության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: Խոսելով սննդի շղթայի բոլոր օղակներում անհրաժեշտ վերահսկողության մասին՝ նա ընդգծել է, որ դրանում առյուծի բաժինն այնուամենայնիվ անասնաբուժությանն է բաժին ընկնում:
«Անասնաբուժությունը սկսվում է կենդանիների խնամքից և ապա, հիվանդությունների դեպքում, անհրաժեշտ ճիշտ բուժումից:
Կենդանիների առողջության պահպանումը նշանակում է մարդու առողջության պահպանում. ցանկացած անասնաբույժ պետք է սա խորապես գիտակցի և անի ամեն ինչ անհարկի հետևանքներից խուսափելու համար»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը: Նա նաև հորդորել է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել միջազգային փորձը և փորձել տեղայնացնել այն՝ հնարավորինս նպաստելով ոլորտի առաջընթացին:
Տեսչական մարմնի ղեկավարին ուղղված ուսանողների հարցերն ընդգրկում էին անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության գրեթե բոլոր ոլորտները. կենդանիների համարակալում, անասնաբուժների նկատմամբ վերաբերմունք, անասնաբուժության կարևորում պետական ամենաբարձր մակարդակով, սպանդանոցների շահագործում, սննդի վերահսկողության, ոլորտում առկա գերակա խնդիրներ…
Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմինն իր գործառույթների շրջանակում պատրաստ է տրամադրել ցանկացած աջակցություն՝ թե մասնագետների հետ հանդիպում-քննարկումների, թե Տեսչական մարմնում և նրան պատկանող բոլոր լաբարատորիաներում պրակտիկաների անցկացման, թե համատեղ միջոցառումների կազմակերպման հարցում: «Սովորել պետք է նվիրումով, ընտրած մասնագիտության նկատմամբ մեծագույն հարգանքով, հասկանալով, որ դուք եք այս մասնագիտության ապագան և նաև ձեզանից է կախված անասնաբուժության նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում»,- ասել է նա:
[b]snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2531 դիտում
17:47 11-04-2019
Կենդանիների նկատմամբ զենքի կիրառումն ու անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացումը կբացառվի օրենքով
Այս բաժնից
568 դիտում
10:37 19-10-2024
Այսօր Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնն է
496 դիտում
10:21 19-10-2024
Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին
694 դիտում
10:05 19-10-2024
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում