Քննչական կոմիտեն հերքում է լրատվամիջոցում հրապարակված տեղեկությունը
«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում «ՔԿ նախագահը դատախազներին կղանք է անվանել» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ նյութում տեղ գտած մտքերն իրականությանը չեն համապատասխանում:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մշտապես հարգանքով է վերաբերվել դատախազության աշխատանքին, ինչը վկայում են նրա բազմաթիվ հրապարակային ելույթները, որտեղ կարևորել է դատախազության դերը երկրում օրինականության հաստատման գործում:
«Ժամանակ» օրաթերթի գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց:
[b]ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
[/b]