38653 դիտում
13:36 31-03-2019
Խոշոր ավտովթար Երևանում. Դավիթաշեն-Աշտարակի խճուղում բախվել են Toyota-ն ու Volkswagen-ը. կա 5 վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Դավիթաշեն-Աշտարակի խճուղի թիվ 2/7 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 25-ամյա Դավիթ Սարգսյանի վարած Volkswagen մակնիշի 34 TN 503 համարանիշի և ինքնությունը չպարզված վարորդի կողմից վարած Toyota մակնիշի 83 QO 338 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Դ. Սարգսյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 22-ամյա Ռուբեն Աճեմյանը, 26-ամյա Ազատ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից էլ Ռ. Աճեմյանը տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի միջից Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխվել 27-ամյա Միքայել Ղազարյանն և 28-ամյա Հայկ Գրիգորյանը:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:
Ոստիկանությունը պարզում է Toyota-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ավագ հետաքննիչ Ա. Դարբինյանի որոշմամբ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+