1634 դիտում
16:07 01-04-2019
Էդմոն Մարուքյանի կարծիքով` Արցախի խնդրի կարգավորման համար նոր իշխանությունները փորձում են նոր մոտեցումներ ցուցաբերել
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով` հայկական կողմը գնում է 3 սկզբունքների և 6 տարրերի մեկնաբանությունների արձանագրման, հստակեցման ուղղությամբ: Իսկ նոր մոտեցումները չեն կարող ազդեցություն չունենալ բանակցությունների վրա:
«[url=https://armenpress.am/arm/news/969662.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կայացած ճեպազրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը:
«Միանշանակ արժե գնալ նոր սկզբունքների, նոր տարրերի կամ նոր մեկնաբանությունների արձանագրման: Եվ ես կարծում եմ, որ մեր կողմն այդ ճանապարհով էլ գնում է: Սակայն մի բան պետք չէ մոռանալ, որ այդ սկզբունքները հիմնված են Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա։ Այսինքն՝ ակտը չի փոխվում, միջազգային իրավունքը չի փոխվում, և այս առումով մեկնաբանությունների հարց է: Աշխարհը զարգանում է, և տարբեր սկզբունքներ տարբեր ժամանակներում տարբեր ձևերով են մեկնաբանվում`բնականաբար ուժի համատեքստում, ով ուժեղ է, մեկնաբանում է ի շահ իրեն»,-ասաց Մարուքյանը:
Նրա կարծիքով` Հայաստանի իշխանությունները, որպես նոր իշխանություններ, պետք է փորձեն նոր մոտեցումներ բերել և փորձում են: Մարուքյանի կարծիքով, բնականաբար, հեշտ չի լինելու, և դրա համար էլ բանակցություններն ընթանում են: Նա նկատեց, որ Հայաստանի նոր իշխանության մոտեցումներից մեկն այն էր, որ 3 սկզբունքներն ու 6 տարրերը մեկնաբանվեն միջազգային հանրության կողմից:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/969662.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1052 դիտում
15:20 26-03-2019
Էդմոն Մարուքյանի կարծիքով` բուհերի խորհուրդներում չպետք է ընդգրկվեն իշխանական ուժերից մարդիկ
1789 դիտում
10:01 17-07-2019
Իշխանությունները փորձում են Սևանի խնդրի համար փող «կպցնել» ԱՄՆ-ից. «Ժամանակ»
Այս բաժնից
508 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
442 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ