211652_close_icon
views-count19095 դիտում article-date 22:23 01-04-2019

Գյումրիում տեղի է ունեցել խնկարկում ու մոմավառություն՝ ի հիշատակ 2016թ. ապրիլյան պատերազմի զոհերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 1-ին, Գյումրիում տեղի ունեցավ խնկարկում ու մոմավառություն՝ ի հիշատակ 2016 ապրիլյան պատերազմի զոհերին: Հերոսների եղբայրական պանթեոնում ծաղիկներ խոնհարելու էին եկել ոչ միայն պաշտոնյաներ ու զինվորականներ, այլեւ դպրոցականներ: Տեղի ունեցավ նաեւ քայլերթ սկսած Հայուհու հրապարակից մինչև կենտրոնական հրապարակ, որտեղ էլ կատարվեց մոմավառությունն ու ցուցադրվեց նաեւ կարճամետրաժ ֆիլմ, պատմող այդ օրերինն սահմանում կատարվածի մասին: Ներկա էին նաեւ քաղաքային ու մարզային իշխանության ներկայացուցիչներ: Նախաձեռնողներից էր ապրիլյան պաերազմում զոհված Տիգրան Աբգարյանի եղբայր՝ Ժորա Աբգարյանը: Նմանատիպ միջոցառումները կնպաստեն հերոսներին չմոռանալու ու հավերժ փառք տալու համար: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+

Նմանատիպ նյութեր