6078 դիտում
23:32 02-04-2019
Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի 3 ներկայացուցչի ազատել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմից 3 հոգի ազատվել է պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ալեքսանդր Մխիթարյանին ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ՝ Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից:
Երրորդ որոշմամբ՝ Արթուր Սարգսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից:
Նմանատիպ նյութեր
2555 դիտում
23:12 04-08-2021
Փաշինյանը նշանակել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի նոր տեղակալ և պաշտոնից ազատել ՄՍԾ գլխավոր քարտուղարին
1210 դիտում
14:12 30-01-2024
Փաշինյանը Սուրեն Վարոսյանին ազատել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից