211652_close_icon
views-count2949 դիտում article-date 23:54 07-04-2019

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ քաղաքացին կամավոր հանձնել է ատրճանակ

«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, ապրիլի 5-ին, ժամը 22-ին Գևորգ Ս.-ն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «ՊՍՄ» տիպի ատրճանակ, որը պատկանել է հանգուցյալ հորը: Նա հայտնել է, որ զենքը հայտնաբերել է նույն օրը ժամը 20-ի սահմաններում իրենց տան տանիքից՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր