211652_close_icon

Սասուն Միքայելյանը մայիսին վայր կդնի «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահի լիազորությունները

views-count11206 դիտում article-date 16:51 07-04-2019
«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը մայիս ամսին վայր կդնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի լիազորությունները: [url=https://armenpress.am/arm/news/970364.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 7-ին տեղի ունեցած ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց Միքայելյանը: «Ես միաժամանակ չեմ կարող լինել և կուսակցության, և ԵԿՄ նախագահ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրության համաձայն՝ նախագահը կարող է պաշտոնավարել 2 տարի: Իմ ժամկետը լրացել է: Մայիս ամսին կուսակցության համագումար է հրավիրվելու, այդ ժամանակ ես իմ լիազորությունները վայր կդնեմ»,- ասաց Սասուն Միքայելյանը: «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, որ երբևէ «Երկրապահ»-ը որևէ կուսակցության կցորդ չի դարձնելու:

Նմանատիպ նյութեր