211652_close_icon
views-count22777 դիտում article-date 09:34 08-04-2019

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mazda-ն ու Toyota-ն, Toyota-ն էլ տապալել է սրճեփ սարքը և հայտնվել գազոնում. կա 5 վիրավոր. ժամանել է Երևանի ՃՈ պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 23-ամյա Յուրի Գասպարյանի վարած Mazda մակնիշի 35 ՏG 689 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած Tօyota մակնիշի 77 XX 012 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքվ Յու. Գասպարյանը նախ տեղափոխվել է «Արմենիա» բժշական կենտրոն, որտեղից էլ՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 18-ամյա Վախթանգ Խաչատրյանը, 18-ամյա Գոռ Մկրտչյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Toyota-ի միջից էլ մարմնական վնասվածքներով «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվելլ Երևանի բնակիչներ՝ 61-ամյա Գագիկ Մելքոնյանը և 54-ամյա Անդրանիկ Հակոբյանը։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչներ Գրիգոր Կիրակոսյանի և Խաչիկ Գևորգյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Խ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է Toyota-ի վարորդի ինքնությունը։ Բախման հետևանքով էլ Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել սրճեփ սարքն ու հայտնվել գազոնում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր