211652_close_icon
views-count1880 դիտում article-date 09:42 09-04-2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել Հայաստանի Երիտա­սարդական հիմնադրամի դեմ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Կոտայքի ԳԳՄ-ն դիմել է դա­տարան՝ ընդդեմ Հայաստանի Երիտա­սարդական հիմնադրամի՝ պահանջե­լով բռնագանձել 3 միլիոն դրամ: Ամե­նայն հավանականությամբ, հիմնադ­րամը չի վճարել իրեն պատկանող Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքի օգտագործած գազի գումարը: Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ հիմնադրամի աշխատան­քը պարալիզացված է. հարուցված քրեական գործի շրջանակում հիմ­նադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը խոշոր չա­փերով փողերի լվացում և առանձնա­պես խոշոր չափերով յուրացում կա­տարելու քրեական գործի շրջանակ­ներում կալանավորված է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր