211652_close_icon
views-count1201 դիտում article-date 16:17 02-05-2015

«Գազպրոմ»-ի դեմ դատական նոր հայց է ներկայացվել

«Ուկրաինայի նավթոգազ» ընկերությունը հայտնել է ուսական «Գազպրոմ» ընկերության դեմ Ստոկհոլմի արբիտրաժային դատարան ներկայացված հայցի մասին: Ուկրաինական կողմը փորձում է վիճարկել Ռուսաստանի հետ տրանզիտայի գազի վերաբերյալ պայմանագիրը, որը Կիևը համարում է անարդար: Բացի այդ, «Նավթոգազ»-ը գտնում է, որ ռուսական կողմը խախտել է գազի մատակարարման պարտավորությունները: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հաշվարկներով՝ Ստոկհոլմի դատարանում խոսք է գնալու 16 մլրդ դոլարի մասին, որից 10 միլիարդը պետք է որպես վնասի փոխհատուցում վճարվի ռուսական կողմից:

Նմանատիպ նյութեր