Հույն հանդիսատեսը առաջինը կդիտի «Ճայը» ֆիլմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 12-ին Աթենքի Միջազգային Կինոփառատոնում կցուցադրվի հայ ռեժիսոր Մաննեի և պրոդյուսեր Արարատ Գրիգորյանի «Ճայը» էքսպերիմենտալ - վավերագրական ֆիլմը: Այն կցուցադրվի Սինեմա Սթար կինոսրահում:
Հույն հանդիսատեսը կլինի առաջինը, ով միջազգային հարթակից կդիտի ֆիլմը: Երևանում այն արդեն ցուցադրվել է:
Մաննեն հիմա էլ շարունակում է նկարահանել ֆիլմ: Այն պատմում է Երևանում հայտնի «Գոշա Շապիտո» կրկեսի մասին: Եվ դեռ ամիսներ են պետք բարդ՝ աշխատանքը ավարտելու համար: Պրեմիերայի մասին կհաղորդվի ավելի ուշ:
Ֆիլմը պատմում է հեղինակի մտավախությունների մասին՝ կապված Երկիր մոլորակի կործանման հետ:
Ֆիլմի թրեյլերը՝ ստորև։