«Ճայը» ֆիլմը հաղթող է ճանաչվել ռուսական փառատոնուՄ
Հայ կինոռեժիսոր, ՛՛Ադապտացիա՛՛ ֆիլմի ռեժիսոր Մաննեի եւ պրոդյուսեր Արարատ Գրիգորյանի ՛՛ Ճայը՛՛ ֆիլմը այսօր արժանացավ ՛՛ Գրան Պրի՛՛ մրցանակին բնապահպանական ՛՛Պահպանել եւ Փրկել Միջազգային ՛՛ կինոփառատոնում:
Սա ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է : Այն դեռ նոր է սկսել իր կինոշրջագայությունը : Օրեր առաջ ֆիլմը ստացավ հատուկ դիպլոմ ՛՛ Օպերատորական աշխատանքի համար՛:
՛՛Պահպանել եւ Փրկել Միջազգային ՛՛ Կինոփառատոնը տեղի ունեցավ Ռուսաստանում:
Ֆիլմի ռեժիսորի համար լավագույն մրցանակը հանդիսատեսի գնահատականն է եւ այն, որ ֆիլմը դեր ունենա բնապահպանական համաշխարհային պայքարում :
- Չափազանց պարտավորեցնող է գլխավոր մրցանակին արժանանալը : Հուսով եմ, որ ֆիլմը կնպաստի բնապահպանական պայքարին ընդդեմ միջուկային զենքի,- նշել է հեղինակը:
Այս ֆիլմը օրերս կցուցադրվի ՆՓԱԿ-ում ՝ ՛՛ Մեկ Կադր Րոպե Միջազգային կինոփառատոնում ՛ :
Երեւանցի հանդիսատեսը կարող է դիտել ֆիլմը Հունիսի 8-ին, ժամը 20:00-ին : Դիտումից հետո նաեւ սպասվում է քննարկում: