Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանն այցելել է Անթիլիասի Հայոց Ցեղասպանության հուշակոթող
Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Ուալիդ Բուխարին ապրիլի 9-ին այցելեցՄեծն Տան Կիլիկիո կաթողիկոսարան և հանդիպում ունեցավ Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Այս մասին Ուալիդ Բուխարին «Թվիթեր»-ում գրառում է կատարել:
Սաուդյան Արաբիայի դեսպանը Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին: