Դիեգո Կոստան խիստ պատժի է արժանացել և այս մրցաշրջանում այլևս չի խաղա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայտնի դարձավ, թե ինչ պատժի է արժանացել «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան՝ Լա Լիգայում «Բարսելոնայի» հետ խաղում (0:2) կարմիր քարտ ստանալու համար:
Լիգայի կարգապահական կոմիտեն ֆուտբոլիստին որակազրկել է 8 խաղով. 4-ը՝ մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին վիրավորելու, և ևս 4-ը՝ որ Կոստան մրցավարին ձեռքով բռնել է:
Բացի այդ, խաղացողն ու «Ատլետիկոն» տուգանվել են համապատասխանաբար 6010 և 2800 եվրոյով:
Այդպիսով, Կոստան բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, քանի որ Իսպանիայի առաջնությունում յոթ տուր է մնացել: