Սարգիս Ադամյան. Այս մրցաշրջանում այլևս չեմ խաղա
Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Բունդեսլիգայի խաղերից մեկի ժամանակ աջ կոճի վնասվածք էր ստացել:
Փետրվարի 25-ին Ադամյանը ենթարկվել է վիրահատության: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Սարգիս Ադամյանը խոսել է վնասվածքի և ապաքինման ժամկետների մասին.
«Վնասվածքը ստացել էի խաղերից մեկի ընթացքում: Հետազոտությունը ցույց տվեց, որ անհապաղ վիրահատության կարիք կա, քանի որ աջ կոճիս վրա կրկնակի պատռվածք կար: Վիրահատությունը լավ անցավ:
Դեռ չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար, բայց, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չեմ կարողանա խաղալ: Շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին` այս դժվար պահին իմ կողքին լինելու և ինձ քաջալերելու համար»: