211652_close_icon
views-count2077 դիտում article-date 23:21 11-04-2019

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսությամբ

Քարդիֆի համալսարանի Իրավունքի և քաղաքականության դպրոցի (School of Law and Politics at Cardiff University) հրավերով ապրիլի 9-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսությամբ: Իր ելույթում Արման Կիրակոսյանն անդրադարձ կատարեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը, միջազգային իրավունքում «ցեղասպանություն» եզրույթի ձևավորմանը, Հայոց ցեղասպանության չճանաչման և չդատապարտման հետևանքով հետագայում տեղի ունեցած մարդկության դեմ նոր ոճրագործություններին, Հայաստանի՝ ՄԱԿ-ի և միջազգային այլ հարթակներում ցեղասպանության հանցագործության կանխարգելման օրակարգի առաջմղման ջանքերին, հայ-թուրքական հարաբերությունների պատմությանը և ներկայիս իրավիճակին: Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գտնվում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում և մենք կարևորում ենք այդ ոճրագործության դատապարտումը: Այս համատեքստում նա շնորհակալություն հայտնեց Ուելսի քաղաքական և հոգևորական իշխանություններին՝ այդ երկրի Ազգային ժողովի և եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու համար: Միջոցառմանը ներկա էին Քարդիֆի համալսարանների դասախոսներ, ուսանողներ, քաղաքական վերլուծաբաններ: Դասախոսությանը ներկա էր նաև Ուելսի հայտնի կրոնական գործիչ, հայոց պատմության և մշակույթի գիտակ, From Carmarthen to Karabagh: A Welsh discovery of Armenia և Remembering the Armenian Genocide գրքերի հեղինակ Պատրիկ Թոմասը: Դեսպան Կիրակոսյանն Քարդիֆի համալսարանի գրադարանին նվիրեց հայ ժողովրդի պատմության և, մասնավորապես, Հայոց ցեղասպանության թեմային վերաբերող գրքերի հավաքածու: Արման Կիրակոսյանն այցելեց նաև Քարդիֆի Խաղաղության տաճարի հարակից այգում 2007թ.-ին տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր