Պորոշենկոն նախատեսում է ապրիլի 14-ին Կիևի Օլիմպիական մարզադաշտում բանավիճել Զելենսկու հետ
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստվում է ապրիլի 14-ին Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում նախընտրական բանավեճ ծավալել երկրի ղեկավարի պաշտոնի մեկ այլ թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ:
Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, այս մասին տեղեկացրել են Պորոշենկոյի մամուլի ծառայությունից:
«Ապրիլի 14-ին, ժամը 14։00-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կայցելի Օլիմպիական ստադիոն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Պորոշենկոն մի քանի անգամ Զելենսկուն հրավիրել է բանավեճի՝ «Օլիմպիական» մարզադաշտում ապրիլի 14-ին, իսկ Զելենսկին էլ, իր հերթին, Պորոշենկոյին ապրիլի 19-ին է հրավիրել նույն վայր: