211652_close_icon
views-count1656 դիտում article-date 11:57 14-04-2019

Հայկական գիտատեղեկատվական կազմակերպությունը Եվրամիության աջակցությամբ իրականացնում է երկարաժամկետ կարողությունների զարգացման ծրագիր

«4Ps for Youth: Public, Popular, Progressive and Productive» կարողությունների զարգացման ծրագրի նախապատրաստական հանդիպումը տեղի ունեցավ Իտալիայում։ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը Եվրամիության Էրազմուս պլյուսի աջակցությամբ իրականացնելու է երկարաժամկետ կարողությունների զարգացման ծրագիր, որի նպատակն է համախմբել եվրոպական տարբեր կազմակերպությունների, բարձրագույն կրթության հաստատությունների, ակադեմիական կառույցների, քննարկել հանրային կապերի զարգացման միտումները, ուսումնասիրել հաղորդակցային արդի գործիքներն ու տեխնոլոգիաները, զինվել համապատասխան գիտելիքով առօրյա աշխատանքը հանրայնացնելու և առավել արդյունավետ դարձնելու համար։ Գերմանիայի, Իտալիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Ռումինիայի և Հայաստանի 11 կառույցների ներկայացուցիչներ հուլիսին կմասնակցեն Գերմանիայում իրականացվող ուսուցողական ծրագրին, որտեղ կստանան մասնագիտական գիտելիքներ և հմտություններ առավել հրապարակային և թափանցիկ աշխատելու, իրենց կողմից իրականացվող ծրագրերի ճանաչելությունը բարձրացնելու, ստեղծարար մտածողություն զարգացնելու, ինչպես նաև թիմային արդյունավետ աշխատանք իրականացնելու նպատակով։ «Հայկական PR ասոցիացիան հստակ քայլերով առաջ է գնում, ոչ միայն տեղական և համահայկական ծրագրեր իրականացնելով, այլև միջազգային հարթակում իր տեղն ու դերը հստակեցնելու նպատակով։ Ուսումնասիրելով տարբեր միջազգային և տեղական կառույցների աշխատանքը՝ հանգել ենք այն եզրակացության, որ շատ կառույցներ իրականացնում են բավականին մեծ աշխատանք, բայց չեն կարողանում հանրույթին ներկայանալ հավուր պատշաճի։ Հաշվի առնելով այս հանգամանքը, տեղծվել է հատուկ կրթական մոդուլ, որը ոչ ֆորմալ մեթոդաբանությամբ կներկայացվի Գերմանիայում»,- տեղեկացնում է Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․ Աստղիկ Ավետիսյանը։ «Ուսուցողական դասընթացից ստացած գիտելիքներն ու հմտությունները հետագայում մասնակիցները կօգտագործեն իրենց կազմակերպությունների և կառույցների հանրայնացման համար։ Եվ 4Ps4YOUth ծրագրի ամփոփումը տեղի կունենա Հայաստանում», - հավելում է ծրագրի համակարգող, Հայկական PR ասոցիացիայի փոխնախագահ Արման Գրիգորյանը։ 4Ps4YOUth ծրագրում Հայաստանից ներկայացված է նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որը հաջողությամբ իրականացնում է «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» երկամյա մագիստրոսական ծրագիրը։ [b]Հայկական Փի Ար ասոցիացիա[/b]

Նմանատիպ նյութեր