Տրիպոլիում արյունալից մարտեր են ընթանում. զոհերի թիվը հասել է 120-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Տրիպոլիի մերձակայքում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում գրանցել է առնվազն 121 մարդ զոհվելու փաստը: Եվս 561 հոգի վնասվածքներ են ստացել:
Ներկա պահին Լիբիայում գործում են միանգամից երկու կառավարություն: Նրանցից մեկը միջազգայնորեն ճանաչված է և գտնվում է Տրիպոլիում վարչապետ Ֆաիզ Սարաջի ղեկավարության ներքո:
Երկրորդը Աբդալլա Աբդուրահման աթ-Թանիի ժամանակավոր կառավարությունն է, որը գործում է ընտրված խորհրդարանի հետ միասին՝ ֆելդմարշալ Հալիֆ Հաֆթարի Լիբիական ազգային բանակի աջակցությամբ: