2206 դիտում
10:34 16-04-2019
Երևանին հաջողվեց բեկել ԼՂ բանակցային գործընթացը. «սեպարատության» ճանապարհը փակված է․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները խոսել են հրադադարի պահպանման և մարդասիրական հարցերի շուրջ գործակցության, մասնավորապես սահմանամերձ գյուղատնտեսական աշխատանքների ապահովման, նաև երկու կողմերում կալանքի տակ գտնվող անձանց հարազատների տեսակցության հնարավորության մասին:
Քննարկման այդ օրակարգի մասին տեղեկություն է տարածվել արտգործնախարարի և երեք համանախագահների հայտարարության տեսքով: Համանախագահների ներկայությունը հանդիպմանը հուշում է, որ չնայած Ռուսաստանի հովանու ներքո հանդիպման փաստին՝ որի մասին վկայում է ՌԴ արտգործնախարար Լավրովի ներկայությունը, հանդիպումն ու օրակարգը այդուհանդերձ «սեպարատ» չէ:
Մյուս կողմից, որքան էլ արձանագրելի է այն, որ արցախյան հարցում ներգրավված ուժային կենտրոններն ունեն տարբեր շահեր ու ռազմավարություններ, այդ թվում՝ բնականաբար Ռուսաստանը, այդուհանդերձ ներկայումս իրավիճակը մի փուլում է, ընդ որում թերևս սկզբունքորեն Ապրիլյան պատերազմից հետո, որ գործնականում բացառելի է դարձել որևէ «սեպարատ» նախաձեռնություն: Վերջինը՝ Ռուսաստանի առաջնորդությամբ, թերևս հենց ապրիլյան պատերազմի այսպես ասած հասունացումն էր, որը տապալվեց մեր զինվորների հերոսական ջանքով, նրանց կյանքի գնով: Իհարկե, հետագայում կային նախանշաններ, դարձյալ «սեպարատության» միջավայրի հասունացման ուղղությամբ, և դարձյալ ռուսական առաջնորդությամբ, օգտվելով Հայաստանում իշխանության լեգիտիմության բացակայությունից, սակայն թավշյա հեղափոխությունը գործնականում արգելափակեց այդ հնարավորությունը շատ երկար ժամանակով:
Առավել ևս, որ թավշյա հեղափոխությունից հետո Երևանը չի բավարարվում լոկ լեգիտիմության հանգամանքով, այլ առաջ է մղում նաև օրակարգային կարևոր հարցեր, սահմանում նշաձողեր, որոնք արցախյան կարևորագույն խնդրում գործնականում ինստիտուցիոնալացնում կամ կապիտալիզացնում են այդ հեղափոխությունն ու լեգիտիմությունը՝ ստեղծելով ամուր պաշար ժամանակի համար:
Այս պայմաններում, «սեպարատ» նախաձեռնությունն անհեռանկար է, հաշվի առնելով այն, որ պարզ չէ, թե ուղղակի խաղաղությունից բացի, էլ ինչ նախաձեռնություն կարող է լինել իմաստավորված և շատ, թե քիչ իրատեսական: Կրկնենք, դա չի նշանակում «սեպարատ» մտադրության կամ հավակնության չեղարկում, դա նշանակում է ճանապարհների փակում, որոնցով կարող էին դրանք դիտվել իրականացման տեսանկյունից հնարավոր կամ իրատեսական: Որովհետև պատերազմը կամ ռազմական լարման քաղաքականությունը բերելու են խնդիրների ոչ միայն երկու կողմերի, այլ նաև քաղաքական միջնորդների, հատկապես Ռուսաստանի համար, որը Ապրիլյան պատերազմից հետո գտնվելով Հայաստանի առաջ որոշակի պատասխանատվության առաջ, թավշյա հեղափոխությունից հետո անկասկած ավելի է զգում այդ պատասխանատվության բեռը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
21:13 12-12-2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակված է ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ․ «Թաթոյան» հիմնադրամ
Այս բաժնից
1045 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»