Նոտր Դամում բռնկված հրդեհից փրկված արվեստի գործերը տեղափոխել են Փարիզի քաղաքապետարան
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից փրկված արվեստի բոլոր գործերը տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան: Այդ մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:
«Երեքշաբթի կամ չորեքշաբթի դրանք կտեղափոխվեն Լուվր»-,հայտնել է հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհն առաջացել է երեկ երեկոյան։ Փլվել է տաճարի սայրաձողը, վնասվել է հենակառույցը։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել մի քանի հարյուր հրշեջ: