2142 դիտում
16:08 16-04-2019
Արցախի Ազգային ժողովը կգումարի հերթական նիստը. սպասվում է օրենսդիր- գործադիր հարցուպատասխան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 16-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խոսելով հերթական նիստի նախապատրաստության մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածին համապատասխան՝ գալիք նիստում կընդգրկվի ԱՀ նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:
Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է շրջանառության մեջ գտնվող նախագծերի ցանկը, որից հետո պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, պաշտպանության անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը պարզաբանումներ են տվել նախորդ օրերին տեղի ունեցած հանձնաժողովային քննարկումների մասին:
Սպասվող նիստին ԱՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդում կներկայացնի նաև ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:
ԱԺ նախագահի հաղորդմամբ՝ հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:
Նմանատիպ նյութեր
1510 դիտում
20:16 29-05-2019
Արցախի Ազգային ժողովը կգումարի հերթական նիստը
2193 դիտում
15:16 13-06-2019
Ազգային ժողովը արտահերթ նիստը կգումարի հունիսի 28–ին
Այս բաժնից
1123 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
898 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
850 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ