1750 դիտում
09:01 17-04-2019
ԱԽ-ն լծվել է անվտանգության ռազմավարության մշակման գործին․ լուրջ փոփոխություններ կլինեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ անվտանգության խորհուրդը սկսել է աշխատել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի փոփոխությունների ուղղությամբ:
Փաստաթուղթը, հիշեցնենք, ընդունվել է դեռ 2007թ. հունվարին ու այս 12 տարիների ընթացքում որևէ փոփոխության չի ենթարկվել: Փոխարենը այս ընթացքում լրջագույն փոփոխություններ են եղել և´ ՀՀ-ում, և´ տարածաշրջանում, և´ համաշխարհային քաղաքական թատերաբեմում, ինչն էլ իր հերթին առաջ է բերել նոր մարտահրավերներ…
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա անվտանգության նոր ռազմավարությունը գրելիս ԱԽ-ն ծրագրել է անցկացնել լայն քննարկումներ, հանդիպումներ ունենալ առանցքային քաղաքական ուժերի, քաղհասարակության, պատգամավորների հետ, ստանալ առաջարկներ և նոր միայն մշակել այն։
Ավելին՝ մենք տեղեկացանք, որ արդեն քննարկումների որոշակի կառուցվածք է առկա, և առաջիկայում հանդիպում կլինի փորձագիտական շրջանակի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որից հետո էլ կլինի վարչապետի որոշումը՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, և դրանից հետո միայն լայն թափով կսկսվեն այդ աշխատանքները։
Ու չնայած հստակ ժամկետներ դեռ չկան, սակայն, ըստ ամենայնի, փաստաթուղթը պատրաստ կլինի 2019թ. վերջին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2187 դիտում
10:31 17-11-2020
ԱԱԾ-ն լծվել է նոյեմբերի 10-ի առավոտյան Երևանում տեղի ունեցած իրադարձությունների բացահայտման գործին․ «Ժողովուրդ»
6414 դիտում
08:17 10-10-2015
ԴԱՀԿ-ն լծվել է բյուջեն լցնելու գործին. քաղաքացիներից գանձումներ են անում ուրիշի տուգանքները վճարելու համար. «ՉԻ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը