Ստամբուլի քաղաքապետ դարձավ ընդդիմադիր թեկնածուն
Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն պաշտոնապես ստանձնեց Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը։
Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի գերագույն ընտրականհանձնաժողովը Իմամօղլուին է հանձնել Ստամբուլի քաղաքապետի մասին վկայագիրը։
Մարտի 31-ին Թորքիայում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել։ Իմամօղլուն Ստամբուլում հաղթել է 48,79%-ով ձայների առավելությամբ՝ առաջ ընկնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակից՝ մերձավոր, Բինալի Յըլդըրըմից, ով հավաքել է ձայների 48,52%-ը։
Նշենք, որ Էրդողանի կուսակցությունը ընտրություններում պարտվել էր երկրի խոշորագույն քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում։