211652_close_icon
views-count2691 դիտում article-date 14:35 18-04-2019

Քննարկվում է աղբահանության հարցը. Հայկ Մարությանը կառավարությունում ներկայացրել է իրավիճակը

Կառավարության նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Երևան համայնքի կողմից աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման որոշման նախագիծը: Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե քանի՞ մեքենա է նախատեսվում գնել: «Մրցույթով նախատեսված է եղել գնել 24 մեքենա, հայտում ներկայացված է 10 հատ աղբատար հետևի բարձմամբ մեքենա, աղբատար երկու մեքենա ԿամԱԶ մակնիշի` 22 խ/մ ծավալով, 2 հատ աղբատար մեքենա 19խ/մ ծավալով և ևս մեկ ԿամԱԶ մեքենա` 16 խ/մ: Ընդհանուր գումարային մասով` նախատեսվում է 15 ավտոմեքենա»,- ասաց նախարարը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց` որքանո՞վ վստահ լինեն, որ գործընթացն արդյունավետ կլինի: «Թե մենք ունենալու ենք ինչ-որ տարօրինակ մեքենաների հերթական քանակ, որը վաղը կամ մյուս օրը չի օգտագործվելու կամ օգտագործվելու է շատ թանկ», - նշեց Մհեր Գրիգորյանը: Այս հարցով կառավարություն հրավիրված քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրեց աղբահանության հետ կապված խնդիրները, կարևորեց այս հարցում քաղաքապետարանի ուղղակի մասնակցությունը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ քաղաքապետարանի ուղղակի ներգրավվածությունն աղբահանությանը արդյունավետ չի լինի։

Նմանատիպ նյութեր