Արտակարգ դեպք Երևանում. «Բոնուս» դեղատնից գողացել են խոշոր չափի գումար. տեսախցիկը արձանագրել է «գողցողներին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 17-ին, Շենգավիթ վարչական տարածում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով:
Ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 60-ամյա Գեղամ Ղազարյանի կողմից, ով հայտնել է, որ 5 րոպե առաջ անհայտ անձը Բագրատունյաց փողոցի 18 հասցեում գործող «Բոնուս» դեղատանը դրամապանակից հափշտակել է 1200 ԱՄՆ դոլար:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Գ. Ղազարյանն աշխատում է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում՝ որպես բաժնի վարիչ և գողության պահը արձանագրվել է դեղատանը եղած տեսախցիկով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: