211652_close_icon
views-count2165 դիտում article-date 22:50 18-04-2019

Մենդելեևի պարբերական աղյուսակն՝ առաջին կուրսեցիների տեսանկյունից

Դ. Ի. Մենդելեևի պարբերական աղյուսակի ստեղծման 150 ամյակին նվիրված՝ ԵՊԲՀ բժշկական քիմիայի ամբիոնի և ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվածգիտաժողովին առաջին կուրսի ուսանողները ներկայացան զեկույցներով՝ ընդգծելով, որ պարբերական աղյուսակը հանդիսանում է ինչպես քիմիայի, այնպես էլ բժշկության ու բժշկական քիմիայի հիմքերից մեկը: Գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը վերհիշելով իր ուսանողական տարիները նշեց, որ տարիներ շարունակ՝ ավանդաբար, բուհում կազմակերպվել է այսպիսի միջոցառում: «Այս անգամ այն համընկել է Մենդելեևի 150 ամյակի հետ: Ես ուրախ եմ, որ առաջին կուրսեցի ուսանողներն ասելիք ունեն: Կա պոտենցյալ, որը պետք է ի հայտ բերել՝ գիտական արդյունքի հիման վրա ավելի բարձր ամբիոններից հանդես գալու համար»,- ասաց պրոռեկտորը՝ շեշտելով, որ քիմիայի դերը բժշկության մեջ միշտ հիմքային է ու արդիական: Բժշկական քիմիայի ամբիոնի վարիչ Մագդալինա Մելքոնյանն ողջունելով ուսանողների ներգրավվածությունն ու ակտիվությունը՝ նշեց, որգիտաժողովին ներկայացված են եղել երկու տասնյալից ավելի զեկույցներ, որոնցից ընտրվել են 20-ը, իսկ մյուսները հադեսեն եկել պաստառային զեկուցմամբ:«Այսօր բուհը մեծ տեղ է տալիս հետազոտական աշխատանքներին, որոնք իրականացվում են ուսանողների կողմից: Ապագա բժիշկների հետ մեր խնդիրն է եղել ստեղծել այնպիսի զեկույցներ, որոնք արտահայտում են խնդիրների բուն էությունը»,- ասաց ամբիոնի վարիչը՝ հավելելով, որ առաջին կուրսում ուսանողները ձեռք են բերում փորձ՝ կատարելու այսպիսի աշխատանքներ՝ օգտվել գրականությունից, ձևավորել պաստառներ, հանդես գալ բանավոր զեկույցներով, ինչը հետագա գործունեության համարշատ կարևոր է բաղադրիչ է: Գիտաժողովի ընթացքում ԵՊԲՀ առաջին կուրսի ուսանողները ներկայացնելովզեկույցները կատարեցին պատմական ակնարկներ, ինչպես նաև մանրամասն անդրադարձան պարբերական աղյուսակի մեջ ընդգրկված տարրերին:

Նմանատիպ նյութեր