1602 դիտում
09:45 19-04-2019
Ռուսաստանը մեղավոր է, Թրամփը՝ ոչ․ Մյուլլերի զեկույց. «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգներում հրապարակվել է հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլլերի 448 էջանոց զեկույցի գաղտնազերծված տարբերակը, որի հիմնական եզրակացությունն է՝ Դոնալդ Թրամփը և նրա թիմի անդամները որևէ կերպ ապօրինի համագործակցություն չեն իրականացրել Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ, զեկույցը ևս մեկ անգամ ապացուցում է Մոսկվայի փորձերը միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4882036.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Զեկույցի համաձայն, Դոնալդ Թրամփը, ով անցյալ տարիների ընթացքում դժգոհում էր իր նկատմամբ ընթացող հետաքննությունից, 2017-ի հունիսին զանգահարել է Սպիտակ տան իրավական հարցերով խորհրդական Դոն ՄքԳանին և ասել, որ Մյուլերին պետք է հեռացնել աշխատանքից: Ըստ զեկույցի, «ՄքԳանը չի կատարել հրահանգը, ասելով, որ ավելի շուտ հրաժարական կտա, քան կգնա այդ քայլի», ուստի, արդարադատության իրականացման խոչընդոտելու փորձ իրականում տեղի չի ունեցել:
Ինքը Թրամփը, ով հետաքննությունը նախկինում «վհուկների որս» էր անվանում զեկույցի հրապարակումից հետո հայտարարել է քաղաքական հակառակորդների հերթական տապալման մասին.
«Երբեք չի եղել նման բան և երբեք չի լինի: Մեզ պետք է մինչևւ վերջ այս հարցը հստակեցնել: Նման բան պետք է երբեք տեղի չունենար: Ասում եմ դա ընկերներիս առջև՝ այս որսը պետք է երբեք չլինի որևէ նախագահի նկատմամբ»:
Հատկանշական է, որ զեկույցի հրապարակումը իրարամերժ գնահատականներ է ի հայտ բերել հետաքննության արդյունքների նկատմամբ: Մինչ հանրապետականները մեջբերում են զեկույցի հիմնական արդյունքն ըստ որի Դոնալդ Թրամփը և իր թիմի անդամները «Ռուսաստանի հետ որևէ ապօրինի համագործակցություն չեն իրականացրել», դեմոկրատները, այդ թվում կոնգրեսական Շերմանը, հայտարարում են, որ քննության արդյունքները վկայում են, որ համագործակցություն եղել է, պարզապես, այն չի եղել ապօրինի:
Նմանատիպ նյութեր
2599 դիտում
09:13 18-09-2020
Ռուսաստանը Հայաստանի ավանդական, բայց ոչ միշտ հուսալի դաշնակիցն է. զեկույց․ «Ամերիկայի ձայն»
1344 դիտում
21:27 24-02-2014
Սամբա` Մյուլլերի և Ալաբայի կատարմամբ. տեսանյութ
4937 դիտում
12:58 30-04-2014
Թե ինչպես Ռիբերին ապտակեց Կարվախալին, իսկ Պեպեն քիթը մաքրեց Մյուլլերի վրա. տեսանյութ
Այս բաժնից
961 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»