1452 դիտում
22:52 19-04-2019
«Երևանը պետք է ունենա գրադարանների կառավարման նոր համակարգ». Տիգրան Վիրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայրաքաղաքում այսօր համայնքային 19 գրադարան է գործում: Համակարգում առկա խնդիրներին ու դրանց գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն աշխատանքային այցով եղավ մի շարք գրադարաններում:
«Մենք չենք կարող Երևան քաղաքի համայնքներում ունենալ լավ, վատ և շատ վատ վիճակում գտնվող գրադարաններ՝ ոչ միայն շենքային պայմաններով, այլև սպասարկմամբ, մենեջմենթով, գրքային ֆոնդով, միջոցառումների քանակով: Ինչպես գիտեք, մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որ Երևանը պետք է զարգանա համաչափ, և այս ոլորտում մենք նույնպես պետք է կարողանանք ապահովել համաչափ զարգացում, իսկ կառավարման ներկա համակարգը մեզ թույլ չի տալիս իրականացնել համաչափ զարգացում, որովհետև գրադարանների մի մասը ենթրակվում է վարչական շրջաններին, գրադարան կա, որը ենթարկվում է անմիջապես քաղաքապետարանին և այս կառավարումն, ըստ իս, արդյունավետ չէ»,- նկատում է փոխքաղաքապետը:
Ընդգծելով միասնական համակարգի ներդրման կարևորությունը՝ Տիգրան Վիրաբյանը նկատում է՝ միայն այդ մոտեցմամբ է հնարավոր ոլորտում գրանցել ձեռքբերումներ:
«Ինչպես տեսնում ենք, այս գործող համակարգն ինքն իրեն սպառել է, և որոշ գրադարաններ ուղղակի իներցիայի ուժով ապրում են: Երևանի գրադարանների կառավարման նոր համակարգը պետք է բխի միմիայն քաղաքի ընթերցասեր հասարակության շահերից և պետք է բխի գրադարաններով ապրող ու իրենց ժամանակի որոշակի մասը գրադարաններում անցկացնող մարդկանց շահերից: Այն, ինչ մենք տեսնում ենք, որոշ տեղերում գոհացուցիչ է, որոշ տեղերում՝ շնորհակալության արժանի, բայց, ցավոք սրտի, շատ տեղերում նույնիսկ բավարար չէ, և այս մասով մենք անելիք ունենք», - ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալը:
Կառավարման նոր մեխանիզմներ ու մոտեցումներ կիրառելու համար առաջիկայում մշակույթի վարչությունը կներկայացնի առաջարկներ:
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ստուգայցով եղավ նաև Նուբարաշենի երաժշտական դպրոցում և նորակառույց մանկապարտեզում:
Վարչական շրջանի նոր նախակրթարանն առաջիկայում իր դռները կբացի 132 սաների առջև:
Անակնկալ ստուգայցերը համայնքային կազմակերպություններում լինելու են շարունակական:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1760 դիտում
22:57 28-12-2018
«Պետք է հրաժարվել թատրոն հանդիսատես «բերման ենթարկելու» վատ սովորույթից». Տիգրան Վիրաբյան
3006 դիտում
14:48 18-05-2020
Մանկապարտեզներում նոր ընդունելությունները դադարեցված են անորոշ ժամանակով. Տիգրան Վիրաբյան
3332 դիտում
18:49 09-12-2019
Սուրբծննդյան տոնավաճառը միայն վաճառքի վայր չէ. տնակների աճուրդը՝ դեկտեմբերի 13-ին. Տիգրան Վիրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
784 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
727 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
844 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին