1454 դիտում
19:40 22-04-2019
Ֆրանկ Լեբյոֆ. Մոուրինյոյի ժամանակն անցել է
Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան, 1998թ. աշխարհի չեմպիոն Ֆրանկ Լեբյոֆը անդրադարձել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի ապագայի մասին:
«Կարծում եմ, Մոուրինյոյի ժամանակն անցել է: Ես հիանում էի նրանով, երբ նա առաջին անգամ «Չելսի» եկավ այն բանից հետո, ինչ նա արեց «Պորտույում»:
Բայց, կարծում եմ, նա ինչ որ բան կորցրեց: Հիշում եմ, թե ինչպես էին բոլոր ֆուտբոլիստները խոստովանում, որ սիրում էին նրան: Հիշում եմ, թե ինչպես էր Մատերացին լաց լինում ու այդ կարգի բաներ:
Կարծում եմ, նա զրկվեց այդ ամենից, բանը հասավ նրան, որ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները սկսեցին նրան ատել:
Իմ կարծիքով, նա պետք է մտորի իր կյանքի շուրջ, և եթե նա ցանկանում է մեծ ակումբ վերադառնալ, օրինակ՝ ՊՍԺ, ապա նա պետք է ահագին փոխվի», ասել է Լեբյոֆը:
Նմանատիպ նյութեր
1913 դիտում
21:48 02-08-2022
Ֆրանկ Լեբյոֆ. Ռոնալդուն շատ անհարգալից վարքագիծ դրսևորեց «Մանչեսթեր Յունայթեդի» հանդեպ
1961 դիտում
10:41 14-11-2020
Պոռոտախոսության ժամանակն անցել է․ «Առավոտ»
Այս բաժնից
1003 դիտում
12:50 19-10-2024
Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում է. նրա տրանսֆերային արժեքն անփոփոխ է
3124 դիտում
23:38 18-10-2024
Վիրավորելու միտում չենք ունեցել․ «Փյունիկ»-ը ներողություն է խնդրում
2056 դիտում
20:32 18-10-2024
Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպել է քաղաքական, հասարակական շրջանակների հետ