1514 դիտում
12:08 23-04-2019
Հայկ Մարությանը Երևանի ավագանու նիստի օրակարգից հանեց ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստի օրակարգից հանեց Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին հարցը:
«Գտնում եմ, որ այս հարցը վերաբերվում է ոչ միայն մայրաքաղաքին, այլ ամբողջ հանրապետությանը, այստեղ ավելի լայն հանրային քննարկում է պետք: Այդ հանրային քննարկումները երբ լինեն, դրանից հետո նորից կանդրադառնանք այս հարցին»,- «[url=https://armenpress.am/arm/news/972305.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ասաց Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետը նիստի օրակարգից հանեց նաև «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն անելու հարցը:
ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու առաջարկով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ինչին ի պատասխան Հայկ Մարությանը հայտնել էր, որ ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը սահմանված կարգով կներկայացվի Երևանի ավագանու նիստի քննարկմանը:
Նմանատիպ նյութեր
1100 դիտում
10:33 22-05-2019
Նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու առաջարկ է ներկայացվել քաղաքապետարան․ «Ժողովուրդ»
2800 դիտում
15:28 30-01-2020
Բացառենք հողն առանց մրցույթի տրամադրելու պրակտիկան. վարչապետն օրակարգից հանեց որոշման նախագիծը
1835 դիտում
16:19 20-06-2019
Քրեակատարողական ծառայությանը 185 մլն դրամ հատկացնելու հարցը հանվեց կառավարության նիստի օրակարգից
Այս բաժնից
739 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2101 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
736 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար