211652_close_icon
views-count8650 դիտում article-date 22:30 01-03-2018

Երթ՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 1-ին, Երևանի Ազատության հրապարակում մեկնարկած Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության հրավիրած հավաքի մասնակիցները երթով գնացին Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու ի հիշատակ տասը տարի առաջ կատարված ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին: ՀԱԿ/ՀԺԿ-ի հավաքին մասնակցեցին նաև «Ելք» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն ու համակիրները։ Նշենք, որ 10 տարի առաջ Երևանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի: 10 զոհերի անուններն են՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադևոսյան, Գրիգոր Գևորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+

Նմանատիպ նյութեր