Ծիծեռնակաբերդի տարածքում այսօր կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը
Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի հիշատակի օրվան նվիրված երթի ամբողջ ընթացքում՝ ժամը 9։00-ից մինչև ուշ երեկո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում՝ Հիշատակի պուրակին կից, կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Առաջին օգնության տաղավարը։
Ինչպես տեղեկացնում է Հայկական Կարմիր խաչի մամուլի ծառայությունը, տաղավարում հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները, կարիքի դեպքում առաջին օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին։
ՀԿԽԸ կամավորները կշրջեն նաև համալիրի տարածքում՝ անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու և խմելու ջուր տրամադրելու համար, հերթապահություն կսահմանեն հուշահամալիրի խորանում։