1293 դիտում
11:45 26-04-2019
Քրեակատարողական ծառայության պատվիրակությունը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանի գլխավորած պատվիրակությունը 2019թ-ի ապրիլի 23-24-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային խմբի փորձագետների 3-րդ հերթական նիստին, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի Հանրապետությունների քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ, ինչպես նաև պենիտենցիար բժշկության ոլորտի փորձագետներ և գիտնականներ:
Նիստի շրջանակներում քննարկվեցին անազատության մեջ պահվող անձանց բժշկական սպասարկման ծառայությունների կազմակերպա-իրավական հիմնավորումները, բժշկական ծառայությունների անկախության երաշխիքների արդյունավետության վերաբերյալ մասնակից պետությունների փորձը, թմրամոլների և թմրամոլության նկատմամբ կախվածություն ունեցող դատապարտյալների և կալանավորված անձանց բժշկական օգնության կազմակերպման առանձնահատկություններն ու ոլորտում արձանագրված հաջողությունները:
Զեկույցով հանդես եկան ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հ.Քոչինյանն ու ծառայության բժշկական սպասարկման բաժնի պետ Ա.Հովհաննիսյանը, որոնք մանրամասը ներկայացրին Հայաստանի Հանրապետության քրեակատարողական բժշկության ոլորտում առկա իրավակարգավորումները, մեկնարկած բարեփոխումներն ու հեռանկարային ծրագրերը: Մասնավորապես «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծման հայեցակարգի, կազմակերպչական հիմքերի և պայմանների, ինչպես նաև քրեակատարողական ծառայությունում e-Penitentiary ժամանակակից էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները:
Բարձր գնահատելով ՀՀ քրեակատարողական համակարգում և բժշկական սպասարկման ոլորտում Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած բարեփոխումները՝ նիստին մասնակից բոլոր երկրների փորձագետներն արձանագրեցին, որ բժշկական սպասարկման ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններ ստեղծելու և դրանք քաղաքացիական առողջապահական համակարգում գործող տեղեկատվական շտեմարաններին կապելու նախաձեռնություններն այլևս անհրաժեշտություն են, որոնք իրապես ունակ են ապահովելու պենիտենցիար բժշկության անկախությունն ու արդյունավետությունը:
Առաջավոր փորձի փոխանակման և համապատասխան հետազոտությունների տեղեկատվական հարթակ ստեղծելու նպատակով նիստի շրջանակներում որոշում կայացվեց պենիտենցիար բժշկության ոլորտի առնչությամբ մասնակից երկրների կողմից ներկայացված զեկույցներով կազմել իրավա-տեղեկատվական մեթոդական ուղեցույց և հրապարակել այն:
Փորձագետների խմբի նիստում քննարկվեցին նաև 2019թ-ի հուլիսին Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքում կայանալիք «ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի» հերթական՝ 4-րդ նստաշրջանի նախապատրաստման և օրակարգի ձևավորմանն առնչվող հարցեր:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
4396 դիտում
22:16 28-11-2016
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
1591 դիտում
12:54 25-09-2020
ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»