1958 դիտում
13:03 26-04-2019
«Իմ քայլի» պատգամավորները և ՊԵԿ նախագահը քննարկել են ՀԴՄ սարքերին առնչվող հարցեր. կոմիտեն միջանկյալ լուծում կառաջարկի քաղաքացիներին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Անուշ Բեղլոյանը հանդիպել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյանիր էջում հայտնել է Լիլիթ Մակունցը:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր առավոտյան պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ հանդիպում ունեցանք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ և քննարկեցինք ՀԴՄ սարքերին առնչվող քաղաքացիների անհանգստությունները: Մասնավորապես, պետության կողմից մինչև նոր ՀԴՄ սարքերի ձեռքբերումը անհրաժեշտություն կա միջանկյալ լուծումներ նախատեսել տնտեսվարող սուբյեկտների համար:
Պարոն Անանյանը նշեց, որ իրենք նույնպես մտածել են այդ ուղղությամբ, և այս ահազանգերը լրացուցիչ առիթ են արագացնելու գործընթացը: Առաջիկայում Պետական եկամուտների կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ, թե այդ առնչությամբ ինչ միջանկյալ լուծում է առաջարկվում քաղաքացիներին:
Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ այժմ աշխատում եմ անկանխիկ դրամաշրջանառությունը խրախուսող փաթեթի շուրջ և պատրաստվում եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Այն հնարավորություն կտա պայքարել ստվերային շրջանառության դեմ: Այս հարցը նույնպես քննարկեցինք պարոն Անանյանի հետ»:
Նմանատիպ նյութեր
2406 դիտում
19:34 04-10-2021
ՀՀ ՊԵԿ նախագան ընդունել է ԱՀ ՊԵԿ նախագահին. քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
2072 դիտում
19:13 23-12-2019
Պատգամավորները շահագրգիռ կողմերի հետ քննարկել են ճանապարհային երթևեկությանն առնչվող հարցեր
790 դիտում
21:11 16-02-2024
Պատգամավորները ֆրանսիացի դիվանագետների հետ քննարկել են ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական հարցեր
Այս բաժնից
886 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ