1530 դիտում
23:21 26-04-2019
Սոչի քաղաքում «Տղամարդու առողջություն» թեմայով միջազգային կոնգրեսին մասնակցել են նաև հայ բժիշկները
2019 թվականի ապրիլի 25-26 ՌԴ Սոչի քաղաքում կայացավ «Տղամարդու առողջություն» թեմայով միջազգային կոնգրեսը:
Հայաստանի Հանրապետությունից միջազգային կոնգրեսին մասնակցում էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը:Կոնգրեսի գիտական ծրագրի շրջանակներում անցկացվեցին սիմպոզիումներ, կլոր սեղաններ, դասախոսություններ, քննարկումներ և այլ միջոցառումներ:
Երկու օր շարունակ համաշխարհային մակարդակի մասնագետներ, այդ թվում` տարբեր երկրներից ժամանած գիտնականներ, հանդես եկան ելույթներով: Կոնգրեսի թեմաները հիմնականում նվիրված էին տղամարդու վերարտադրողական համակարգի օրգանների հիվանդությունների ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը:
Ծրագիրը հագեցած էր և արդյունավետ, մասնագետները փոխանակվեցին տղամարդկանց մոտ հանդիպող հիվանդությունների բուժման իրենց փորձով և քննարկեցին հետագա համագործակցության ձևաչափերը:
Միջազգային կոնգրեսի ընթացքում հատուկ մրցանակ ստացավ Հայաստանի պատվիրակությունը՝ ի դեմս ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի:
Կոնգրեսի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալ Սոչիի՝ հանգստի միջազգային ստանդարներին համապատասխան ծովափնյա քաղաքի հետ, որն ապահովում է առողջության պահպանման, վերականգնման, հանգստի և սպորտի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
13:54 11-11-2015
«Տղամարդու առողջություն» ձեռնարկում ամփոփվել է շուրջ 30 հեղինակների մասնագիտական փորձը
1511 դիտում
20:30 12-09-2019
Հայոց Եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է «Ռենովաբիս»-ի 23-րդ միջազգային կոնգրեսին
Այս բաժնից
856 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1579 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)