2097 դիտում
14:31 02-05-2019
Դանդաղում չի եղել․ Արթուր Դավթյանը՝ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի մասին. Tert.am
Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական էքստրադիցիոն գործընթացի մեջ է․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, տեղեկացնում է [url=https://www.tert.am/am/news/2019/05/02/davtyan/2988583]Tert.am[/url]-ը:
Քաղապաստանի խնդիրը, ըստ դատախազի, ոչ մեկի համար ամոթ չէ, և դա յուրաքանչյուր էքաստրադիցիա ենթարկվող անձի իրավունքն է, և յուրաքանչյուր սուվերեն պետություն ինքն է որոշում հարցի լուծումը։
Ինչ վերաբերում է հարցին, որ դանդաղում են, ասաց, որ իրավապահ մարմինները գործում են օրենքով իրենց վրա դրված լիազորությունների շրջանակում։ «Որ պահին որ լինում են անձին հետապնդում իրականացնելու բավարար հիմքեր, իրականցվում է դա, դրա արդյունքում անձը վարույթ իրականացվող մարմնի տրամադրության տակ է, ուրեմն վարույթը շարունակվում է, եթե թաքնվել է, կամ բացակայում է երկրներից, դրա համար էլ կան իրավական մեխանիզմներ։ Կոնկրետ ձեռք բերված գործերից ոչ մեկով իրավական համակարգի դանդաղում չի եղել, որ պահին եղել են անհրաժեշտ հիմքեր՝ հետապնդում իրականացնելու, հենց այդ պահին դա իրականցվել է»,-ասաց նա։
Հարցին, որ չի՞ բացառում, որ հնարավոր է ապաստան տան և չեղարկվի արտահանձնումը, դատախազը պատասխանեց․ «Ոչ մի պարագայում այդպիսի բան չի բացառվում»։
Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/02/davtyan/2988583]Tert.am[/url]-ում:
Նմանատիպ նյութեր
2199 դիտում
11:45 27-04-2019
Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը դեռ որոշված չէ. Դատախազի խորհրդականի պարզաբանումը
5723 դիտում
17:55 15-04-2019
Ո՞ւր է Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլարը. Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
811 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
673 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
466 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը