211652_close_icon
views-count2864 դիտում article-date 20:40 27-04-2019

Շրի-Լանկայում ահաբեկիչների և զինվորականների միջև փոխհրաձգության արդյունքում զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 6 երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շրի-Լանկայի արևելքում զինվորականների և ահաբեկիչների միջև ուժգին փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 6 երեխա: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Սեյնտամարուտու քաղաքում՝ Բատիկալոա քաղաքից հարավ, որտեղ ապրիլի 21-ին՝ Զատկի կիրակի օրը տեղի էր ունեցել ահաբեկչական պայթյուններից մեկը: Ինչպես հայտնում են զինվորականները, զորքը մոտեցել է մի տան, որտեղ գտնվել է պայթուցիկ նյութերի պահեստ, որի ժամանակ է երեք պայթյուն է տեղի ունեցել և սկսվել փոխհրաձգություն: Ահաբեկիչները ենթադրաբար տեղի National Towheed Jama'at խմբավորման անդամներ են եղել, որոնց իշխանությունները համարում են ապրիլի 21-ին կաթոլիկ եկեղեցիների և հյուրանոցների վրա հարձակմանն առնչվող: Ոստիկանության հայտարարության համաձայն, 15 զոհերից 3-ը եղել են մահապարտներ: Զոհերից 6-ը՝ ահաբեկիչներ են եղել, մնացածը՝ քաղաքացիական անձինք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր