211652_close_icon
views-count20747 դիտում article-date 08:41 28-04-2019

Խայտառակություն... մայիսին ձեր վարկանիշը ոտատակ կլիներ

Հայկ Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի երեկ՝ ապրիլի 25-ին, 5֊րդ ալիքին տված հարցազրույցին։ Նա մասնավորապես գրել է․ «Խայտառակություն... 5֊րդ ալիքին հյուրընկալված Ալեն Սիմոնյանը, ով երեկ, այսօր ու վաղը ապահովում է «Իմ քայլը» դաշինքի փիառն ու վարկանիշը, տարական կուլտուրա չուներ հաղորդավարուհու նկատմամբ և խոսում էր «դու»-ով, անընդհատ ընդհատելով և ամբիցիաներով կրկին փորձում էր ապացուցել, թե իշխանության գլուխ այսօր ժողովուրդն է կանգնած և իրենց իշխանությունը կոռումպացված չէ։ Իսկ հիմա հիշեցնեմ, որ իրենց հեղափոխական ընկեր Դավիթ Սանասարյանը մեղադրվում է հանցագործության մեջ, ով հանդիսանում էր պետական վերահսկողության ծառայության պետ։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ կամ Սանասարյանն է ստում, կամ ԱԱԾ֊ն, ինչն արդեն իսկ խայտառակություն է։ Հարցազրույցի ընթացքում Ալենն ասեց, որ ալյուրի մենաշնորհը շուտով կանցնի իր ընկերոջը, բացեիբաց խոսում էր դրա մասին, իսկ իրենք ասում են, թե խնամի֊ծանոթ֊բարեկամ չկա։ Եվ ամենամեծ սուտը, որ հաղորդման ընթացքում ասաց Ալեն Սիմոնյանը, դա այն էր, թե իշխանությունը ֆեյքեր չունի․․․ Իսկ հիմա քեզ հարց՝ բանից բեխաբար անձնավորություն և «հեղափոխության» վարկանիշը պահող մարդ, իսկ ովքե՞ր են հայհոյում մեզ՝ գիտակից և աչքաբաց մարդկանց, երբ մի կարծիք ենք գրում Փաշինյանի ստատուսների տակ, ովքե՞ր են այդ ջհուդներն ու ադրբեջանամետ անդեմ օգտատերերը, ովքեր հայհոյում են վերջին ձևերով, պատասխանեք ստախոս իշխանության ներկայացուցիչներ։ Ինչո՞ւ ափալ֊թափալ դեկտեմբերին ընտրություններ արեցիք․ այո՛, գիտե՛նք, մայիսին ձեր վարկանիշը ոտատակ կլիներ՝ ձեր իսկ տված սուտ խոստումները չկատարելու պատճառով։ Ի դեպ, վաղը ո՛չ թե ՀՀ հպարտ քաղաքացու օրն է, այլ ստախոս Նիկոլի օրն է և վերջ։ «Հացին կակա ասող» ժողովրդի խնդիրը դուք չլուծեցիք և չարժանացրեցիք արժանավայել ու բարեկեցիկ կյանքին։ Հարգանքներով ու միշտ անկեղծորեն՝ Հայկ Զոհրաբյան»։

Նմանատիպ նյութեր