3008 դիտում
18:03 28-04-2019
Անգլիա. «Արսենալը» շարունակում է գահավիժել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում 0:3 հաշվով պարտվեց «Լեսթերին»:
Ընդամենը 3 տուր առաջ «Արսենալը» համարվում էր երրորդ տեղի գլխավոր ֆավորիտը, քանի որ թոփ-6 թիմերից ոչ մեկի հետ այլևս հանդիպում չուներ: Սակայն երեք խաղ անընդմեջ լոնդոնցիները ամոթալի պարտություններ են կրում:
Նախ, «Արսենալը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին», այնուհետև դրսում 1:3 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին», իսկ այժմ էլ՝ խոշոր հաշվով «Լեսթերին»:
36-րդ րոպեից լոնդոնցիները խաղացել են 10 հոգով, քանի որ երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտց հեռացվել էր կիսապաշտպան Մեյթլենդ-Նայլսը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր, սակայն որևէ հիշարժան գործողությամբ աչքի չընկավ և փոխարինվեց 73-րդ րոպեին:
«Արսենալը» սատանայական 66 միավորի վրա «լռվել»՝ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում մնալով 5-րդ հորիզոնականում: Չելսին ունի 67 միավոր և 1 խաղ ավել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9176 դիտում
20:00 04-03-2018
Անգլիա. «Արսենալը» շարունակում է գահավիժել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3241 դիտում
22:34 05-12-2015
Անգլիա. «Լեսթերը» շարունակում է հրաշքներ գործել, սև օր Մանչեսթերում, «Արսենալը» 2-րդն է. տեսանյութ
1344 դիտում
09:58 17-03-2021
Հայաստանի տնտեսությունը շարունակում է գահավիժել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1069 դիտում
23:06 17-10-2024
Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի շախմատի առաջնությանը
1792 դիտում
18:23 17-10-2024
5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն
3310 դիտում
16:24 17-10-2024
Մոնիկա Աղզումյանը WKF աշխարհի կարատեի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ