211652_close_icon
views-count2501 դիտում article-date 17:02 29-04-2019

Grenke Сhess Сlassic. Կարուանա-Արոնյան. ուղիղ միացում

Գերմանիայում ավարտին մոտեցող Grenke Сhess Сlassic մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 32-րդ քայլում խաղաղ դաշն կնքեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։ Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) հաղթեց Պյոտր Սվիդլերին (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավն (Ֆրանսիա) ուժեղ գտնվեց 14-ամյա Վինսենտ Կեյմերից (Գերմանիա), իսկ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) պարտության մատնեց Գեորգ Մեյերին (Գերմանիա): Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան) պարտիան հաղթող չունեցավ: Վերջին տուրից առաջ Լևոն Արոնյանը 4 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Մագնուս Կարլսենը վաստակել է 6.5 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Ֆաբիանո Կարուանան՝ 5.5: Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը միավորը կիսել էր Արկադի Նայդիչի, Գեորգ Մեյերի, Ֆրանսիսկո Վալյեխոյի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու Վինսենտ Կեյմերի հետ, հաղթել էր Պյոտր Սվիդլերին ու պարտվել Մագնուս Կարլսենին: Այսօր 9-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ: Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին: Կարուանա-Արոնյան պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր