591 դիտում
12:35 01-05-2019
Լիտվայում ՀՀ դեսպանն այդ երկրի արդարադատության նախարարին ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ապրիլի 30-ին հանդիպեց Լիտվայի արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչյուսին (Elvinas Jankevičius)։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, հատկապես արդարադատության, օրենքի և իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված նոր կառավարության որդեգրած քաղաքականությունը։ Դեսպան Մկրտչյանը նաև նշեց, որ Լիտվան վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել արդարադատության ոլորտում և կարող է իր լավագույն փորձը կիսել Հայաստանի հետ։
Նախարար Յանկևիչյուսը, ողջունելով դեսպան Մկրտչյանին, իր ղեկավարած գերատեսչության պատրաստակամությունը հայտնեց բոլոր հնարավոր ոլորտներում երկկողմ և ՀՀ-ԵՄ ՀԸԳ համագործակցության շրջանակներում աջակցելու Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքին։
Զրուցակիցները քննարկեցին նաև երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության հաստատման և իրավապայմանագրային հիմք ստեղծելու, ինչպես նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելություններ կազմակերպելու հնարավորությունն ու ժամանակացույցը։
Նմանատիպ նյութեր
1968 դիտում
15:55 15-11-2016
Քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը
2252 դիտում
13:57 06-04-2018
Վարչապետի մոտ քննարկվել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը
802 դիտում
23:06 11-04-2024
ՀՀ ՊՆ-ում շվեդական պատվիրակությանը ներկայացվել է ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը
Այս բաժնից
445 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
925 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
703 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ