4104 դիտում
16:50 01-05-2019
Երբեւիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, եւ հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ. Սանասարյան
Երբեւիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, եւ հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՊՎԾ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, բայց արժանացավ լրագրողների ընդգծված վատ վերաբերմունքին։ Հիմա էլ աղջնակի անհեթեության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ 3 մլն դրամանոց կոստյում եմ հագնում։
Ժողովուրդ ջան, սա ձեզ եմ հաշվետություն տալիս, ոչ թե կեղծիքը հորինողներին. երբեւիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, եւ հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ։
Սիրում եմ բոլորիդ»:
Նշենք, որ նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Դավիթ Սանասարյանին լուսանկար է ցույց տվել, որը, ըստ նրա կրում է Դավիթ Սանասարյանը եւ հայտարարել, որ այն արժե 3 մլն դրամ: Սանասարյանը նշել է, որ այդպես ասողին կնվիրի կոստյումը:
Նմանատիպ նյութեր
2819 դիտում
15:44 10-01-2017
Փոփոխություններ «Tax free» համակարգում. նվազեցվել է ԱԱՀ վերադարձի շեմը՝ 100.000 դրամից դառնալով 50.000 դրամ
Այս բաժնից
622 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
826 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
1303 դիտում
14:21 26-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի