211652_close_icon
views-count4357 դիտում article-date 09:52 03-05-2019

Դմիտրի Անատոլևիչ, սուրճը դա՞ռը, թե՞ քաղցր․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Թանկ հյուրերին հայերս սեփական հարկի տակ ենք ընդունում` կարևորելով նրա անձն ու նշանակությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքն ուղղված էր ԵԱՏՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ Հայաստան այցելած Ռուսաստանի վարչապետ Դիմտրի Մեդվեդևին: Թե ինչով էր պայմանավորված Հայաստան այցելած բազմաթիվ հյուրերից հենց ՌԴ վարչապետին առանձնացնելն ու կառավարական ամառանոց հրավիրելը, դժվար չէ գուշակել: Հայաստանի իշխանությունները երիցս փորձում են ապացուցել ավագ եղբորը, որ շփման մեջ անկեղծ են, հարաբերություններում` հավատարիմ: Հասարակության լայն շրջանակներին էական չէ, թե ԵՏՄ նիստի ժամանակ ինչ կարևոր հարցեր են քննարկվել: Բոլորի ուշադրության կենտրոնում սրճախմության անմեղ պատմությունն է: Մեդվեդևի` Փաշինյանին ուղղված «Перейти куда?» կեսկատակ-կեսլուրջ հարցադրումն ու դրան հաջորդած ծիծաղը փոթորկել են հասարակության կրքերը, այն աստիճանի, որ ՀՀ վարչապետը հարկ է համարել անդրադառնալ դրան: Երկրի թիվ մեկ դեմքը գերզբաղված օրակարգից ժամանակ է տրամադրել ու բացատրել` ներկաների ծիծաղը պայմանավորված էր սուրճի ընդմիջման գնալու ցանկությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր