1099 դիտում
17:25 03-05-2019
Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները մասնակցել են ուսանողական փառատոնին
«Ունիվերսիադա-2019» միջբուհական մարզամշակութային ուսանողական փառատոնը եզրագիծը հատել է ապրիլի 30-ին:
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների կուրսանտների մասնակցությամբ անցկացված փառատոնը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության և Հայ-ռուսական համալսարանի համագործակցությամբ:
Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել և հաղթողներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Նմանատիպ նյութեր
7667 դիտում
18:51 02-04-2018
Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները այցելել են հերոսների ընտանիքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
3235 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը