211652_close_icon
views-count2449 դիտում article-date 10:09 07-05-2019

Հոկտեմբերի 27-ում կարող է արտաքին գիծ լինի, բայց պիտի իրականացված լինի տեղի որոշակի ուժերի միջոցով. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հոկտեմբերի 27-ի հետ կապված հայտարարեց, որ եթե ճշտենք, թե Նաիրի Հունանյանը, Հայաստան գալով, ղեկավար կազմից ում հետ է հանդիպել, ինչ հարցեր է քննարկել, պարզ կլինի, թե Հոկտեմբերի 27-ի հետևում ով է կանգնած: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեր հարցին՝ դուք այդ «կծիկը» կարո՞ղ եք բացել, ո՞ւմ նկատի ուներ, ո՞ւմ հետ է հանդիպել Նաիրի Հունանյանը՝ պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ում հետ է հանդիպել, իմ համար Նաիրի Հունանյանը, այն գործիքները հրազենային, որի միջոցով իրականացվել է այդ ոճրագործությունը, ըստ էության նույնն են, մեկը շնչավոր, մեկը՝ անշունչ: Ավելի կարևոր դերակատարները հետևում են մնացել բնականաբար: Քանի որ դա առաջին հերթին քաղաքական ակտ էր, քաղաքական հանցագործություն էր, ես ունեմ իմ փիլիսոփայությունը՝ յուրաքանչյուր երկրում, որտեղ տեղի են ունենում նման տիպի ոճրագործություններ և դրանք չեն բացահայտում էն աստիճանի խորությամբ, որ յուրաքանչյուրին պարզ լինի, ապա դրա հետևում կանգնած են քաղաքական իշխանությունները»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր