211652_close_icon
views-count1445 դիտում article-date 10:56 07-05-2019

Հայ-ամերիկյան խորհրդանշական նիստ Երևանում․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին Երևանում տեղի կունենա Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստ, ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ-ն: Ռազմավարական երկխոսության նիստում հայկական միջգերատեսչական թիմը գլխավորելու է փոխարտգործնախարար, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, իսկ ԱՄՆ թիմը կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ջորջ Քենթը: Խիստ խորհրդանշական է, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը տեղի է ունենում թավշյա հեղափոխության, այսպես ասած, ֆորմալ հաղթանակի հենց մեկամյա տարեդարձի շեմին, եթե արձանագրենք, որ հենց մեկ տարի առաջ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը որպես համաժողովրդական շարժման թեկնածու վարչապետ ընտրվեց խորհրդարանում: Բանն այն է, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունն անցնող մեկ տարվա ընթացքում պարբերաբար եղել է ուշադրության կենտրոնում, և՝ գլխավորապես նոր իրավիճակում և նոր հեռանկարում իր հասկանալիության և բովանդակության համատեքստում: Այստեղ իրավիճակն իսկապես բավականին ուշագրավ է, զգալիորեն հակասական: Մի կողմից՝ փոխադարձաբար եղել են հավաստիացումներ հարաբերության խորացման և զարգացման ուղղությամբ, մյուս կողմից ակնառու է, որ կողմերը միմյանց ունեն հարցեր, որոնց պատասխաններն առայժմ չեն գտնվում: Մի կողմից՝ եղել է «բոլթոնյան» աննախադեպ առաջարկը ամերիկյան սպառազինության մատակարարման առնչությամբ, մյուս կողմից՝ վարչապետ Փաշինյանը, օրինակ, նշել է, թե ԱՄՆ-ից ակնկալում է ավելին՝ Հայաստանին թավշյա հեղափոխությունից հետո աջակցելու հարցում: Երևանում տեղի ունենալիք նիստից, անշուշտ, պետք չէ բոլոր հարցերի պատասխանները սպասել, սակայն, մյուս կողմից, նաև ռացիոնալ չէր սպասել, որ հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունը նմանվելու էր տոնական շքերթի: Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե իշխանափոխություն, այլ իրերի հեղափոխական շրջադարձ, թեկուզ այդ բառի ոչ դասական կամ դասագրքային իմաստով: Եվ այդ առումով հայ-ամերիկյան հարաբերությունը, որքան էլ տարօրինակ չհնչի, ունի մաքուր թղթից սկսելու անհրաժեշտություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր