211652_close_icon
views-count14122 դիտում article-date 20:11 07-05-2019

«Քաղաքապետին փոխանցեք, որ ինձ վրա քրեական գործ հարուցելով՝ Երևանի աղբը չի մաքրվի». Ռուսլան Բաղդասարյան. 168.am

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Ռ. Բաղդասարյանը գրել էր ֆեյսբուքյան իր էջում։ Թե կոնկրետ ինչի՞ համար է հարուցվել քրեական գործը, նա տեղյակ չէ, քանի որ այդ մասին տեղեկացել է ոստիկանության մամուլի հաղորդագրությունից։ «Հարգելի հայրենակիցներ, այսօր ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն է տարածել քրեական գործ հարուցելու մասին։ Ես ինքս մամուլից տեղեկացա, մինչ այս պահը իրավապահ համակարգից ոչ մի քննության հրավիրված չեմ եղել։ Հիմա չեմ մեկնաբանի հարուցված քրեական գործը, քանի որ ինքս անտեղյակ եմ, ուղղակի կասեմ մի բան, որ սպասելի էր՝ իմ ակտիվության ֆոնին՝ քաղաքապետին քննադատելս, իսկ քանի որ, ինչպես ասել եմ, սրանք քաղաք ղեկավարել չգիտեն, այն լրացնում են սենց անհեթեթություններով դիմելով իրավապահներին։ Ավելի մանրամասն՝ փաստաբանիս հետ հանդիպելուց հետո, կանդրադառնամ»,- գրել էր Ռուսլան Բաղդասարյանը: [url=https://168.am/2019/05/07/1119075.html?fbclid=IwAR2YzcvXdCnGfV7dYSpHb0UxySIbXw4UBoD9-UNA4ENko5mTSzbWc6SfPe0#.XNGMlGUWWrs.facebook]168.am[/url]-ը թեմայի շուրջ զրուցել է Ռուսլան Բաղդասարյանի հետ։ – [b]Պարոն Բաղդասարյան, կմանրամասնե՞ք, ինչո՞ւ է Ձեր դեմ քրեական գործ հարուցվել։[/b] – Իմ դեմ հարուցված քրեական գործին ծանոթացել եմ ոստիկանության մամուլի հաղորդագրությունից։ Մինչ այդ որևէ ծանուցագիր կամ բանավոր հրավեր չեմ ստացել ոստիկանության կողմից։ – [b]Չեք էլ ենթադրո՞ւմ, թե ինչ գործ կարող է լինել։[/b] – Չեմ կարող ասել, փաստաբանս թող գնա, ծանոթանա, ես էլ հասկանամ, թե ինչի մասին է խոսքը։ – [b]Դուք գրել էիք, որ գրեթե կասկած չունեք, որ հարուցված քրեական գործը կապված է Ձեր քննադատությունների հետ՝ ուղղված քաղաքային իշխանությանը։ Համարում եք, որ սա քաղաքական հետապնդո՞ւմ է, կամ՝ Ձեզ լռեցնելու համա՞ր է։[/b] – Իսկ դուք կասկածո՞ւմ եք, սա ավելի շուտ լռեցնելու փորձ է, քան քաղաքական հետապնդում, թեկուզ մեկը մյուսից շատ քիչ բանով է տարբերվում։ –[b] Այսինքն՝ այսուհետ Ձեր կողմից հնչող այդ քննադատությունները կնվազե՞ն։[/b] – Ավելի ինտենսիվ եմ քննադատելու։ Ինքս այն տեսակը չեմ, որ ինձ վրա քրեական գործ հարուցեն, ու ես ասեմ՝ «վայ աման», այս ի՞նչ եղավ։ Վերջիվերջո, երբ ասում եմ, որ քաղաքային իշխանությունն այս կամ այն բանը սխալ է անում, ինձ համար չեմ ասում, երևանցիների համար եմ ասում։ Մանրամասներն՝ [url=https://168.am/2019/05/07/1119075.html?fbclid=IwAR2YzcvXdCnGfV7dYSpHb0UxySIbXw4UBoD9-UNA4ENko5mTSzbWc6SfPe0#.XNGMlGUWWrs.facebook]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր